Արցախի ԱԺ նախագահն ու Թավթս համալսարանի պրոֆեսորը քննարկել են Արցախի միջազգային հեղինակության բարձրացման հարցը
Քաղաքականություն
06.06.2019 | 13:06Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 5-ին ընդունել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնին:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրավունքի, տարածաշրջանային իրադրության, Արցախի միջազգային հեղինակության բարձրացման թեմաների շուրջ: