Դեսպանությունների աշխատանքից դժգոհություն կա. Սերգեյ Բագրատյանը՝ Զոհրաբ Մնացականյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները։ Այսօր խորհրդարան է ներկայացել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարին փոխանցեց, որ տարբեր երկրներում Հայաստանի դեսպանությունների աշխատանքից դժգոհություններ կան։ «Ես չեմ տեսնում որևէ դեսպանատուն, որը տվյալ երկրում հայ համայնքին կրթական ծրագրեր առաջարկի և այլն… Հաճախ դեսպանատներին նայում են որպես տնտեսական կցորդներ, տնտեսական ծրագրեր իրականացնողներ, ամենաբարձ մարկարդակով հրահանգներ եմ լսել, որ դեսպանը պարտավոր է տնտեսական ծրագրերով աջակցել երկրին։ Կարող է՝ այդ ժամանակի համար դա ճիշտ է եղել, ես չեմ վիճարկում, բայց ժամանակն է, որ գործառույթների իրականացումն այլևս տեղափոխենք իրական հուն»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

«Երբ Դուք ասում եք՝ ինչո՞վ պիտի զբաղվեն ու ինչո՞վ են զբաղվում դեսպանները, սովորաբար ինձ մոտ պահ է լինում, որ հիշում եմ հայտնի սքեթչը՝ «ուրիշ հերոս չեք ճանաչո՞ւմ»: Կարծես բոլոր հարցերով դեսպաններն ու ԱԳՆ-ն են զբաղվում՝ սկսած քրեականից վերջացրած տնտեսական և մնացած հարցերով։ ԱԳ նախարարությունն ու մեր դեսպանությունները չափազանց կարևոր գործառույթ են իրականացնում՝ ներկայացնել Հայաստանը տվյալ երկրում», – ասաց Մնացականյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան