Ունենք օպերատիվ տեղեկություն՝ սևազգեստ մադկանց խմբեր են ձևավորվել․ վարչապետը հրահանգեց Վանեցյանին և Օսիպյանին տեղորոշել այդ խմբերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Մեկ տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն և դրանից հետո որոշ քաղաքական ուժեր՝ այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, իրենց համար քաղաքական գործունեության որոշակի դաշտ փորձեցին ստեղծել, ինչը նորմալ  է ցանկացած ժողովրդավարական երկրի համար, սակայն այդ ուժերը մեկ տարի անց հասկացան, որ հայտնվել են քաղաքական լուսանցքում։

Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Կառավարության նիստի մեկնարկին՝ օրակարգային հարցերը քննարկելուց առաջ, ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեկ տարի անց մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ և այս առումով տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որտեղ իրենց ասելիքը հետևյալն է, որ իրենք պատրաստ են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։ Մենք ունենք օպերատիվ տեղեկություն, որ որոշ շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և կփորձեն որոշակի լկտի պահվածք դրսևորել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման փորձ անող ցանկացած մարդ պետք է լրջորեն զղջա իր արածի համար։

«Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել՝ հնարավորինս վառ ծաղիկներով, ու ճանապարհել  քաղաքակիրթ օրինական կյանքի»,- ասաց  Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հարց ուղղելով՝ արդյոք նրանց համար պարզ է խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։