Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Մերսի Թեմբոնին և նոր տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

«ՀՀ փոխվարչապետը բարձր է գնահատել տիկին Թեմբոնի ջանքերը Հայաստանի և ՀԲ-ի միջև համագործակցության զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով նրան իր հետագա առաքելության մեջ: Փոխվարչապետը շեշտել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ամենակարևոր զարգացման գործընկերներից մեկն է, որի հետ համագործակցությունը ծավալվում է այնպիսի առանցքային ոլորտային ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածնքները, կրթության, առողջապահության, սոցիալական և հարկային վարչարարության ոլորտներում իրականացվող իրավական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Իր խոսքում տիկին Թեմբոն գոհունակություն է հայտնել Հայաստանում ՀԲ-ի իրականացրած ծրագրերի հաջող արդյունքների կապակցությամբ: Ընդգծելով, որ ՀԲ-ն գլոբալ նշանակության կառույց է՝ նա նշել է, որ իր հետագա գործունեության մեջ Հայաստանի հետ համագործակցությունից քաղած փորձը շատ օգտակար կարող է լինել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՀԲ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր:2019-2023թթ. Հայաստանի համագործակցության շրջանակի իրականացման համատեքստում կողմերը շեշտել են, որ այն համատեղ աշխատելու լավ հիմք է, որի արդյունքները շատ շուտով արդեն տեսանելի կլինեն:

Ընդգծվել է նաև, որ վարկավորումից զատ Համաշխարհային բանկը Հայաստանի բարեփոխումների օրակարգին կշարունակի աջակցել խորհրդատվական և գիտելիքային գործիքների միջոցով: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների և հանրային ներդրումների կառավարման ոլորտում համագործակցության ասպեկտներին: Քննարկվել են նաև մի շարք գործող վարկային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը»: