Վահե Գրիգորյանին հրավիրում են «Իմ քայլը» խմբակցություն. պատգամավորը վստահ է՝ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցն էլ է տրվելու

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է փակ հանդիպում ունենալ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ:

Factor.am-ի տեղեկություններով հանդիպումը նախատեսված է հունիսի 13-ին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ պատրաստ է ՍԴ դատավորի թեկնածուին այնպիսի հարցեր տալ, որոնք մարդկանց թվում է, թե իրենք չպետք է տան: «Այդ հարցերը ես նրան կուղղեմ նաեւ լիագումար նիստի շրջանակներում:

Որեւէ խնդիր չեմ տեսնում մեր հարցերն ուղղելու համար»: Պատգամավորն ասաց, որ փորձելու է հասկանալ, թե ՍԴ դատավորի թեկնածուն որոշակի հարցերի շուրջ ինչպիսի դիրքորոշում ունի: Տաթեւիկ Հայրապետյանը չցանկացավ իր հետաքրքրությունների շրջանակը բացահայտել:

Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Վահե Գրիգորյանը կրկին ՍԴ դատավորի թեկնածու էր, Factor.am-ի հետ զրույցում վերահաստատել էր իր այն կարծիքը, որ Արմեն Սարգսյանին համարում է ոչ լեգիտիմ նախագահ: Տաթեւիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում այն երեւույթին, երբ ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվում մի անձ, որը երկրի նախագահին լեգիտիմ չի համարում:

«Ես վստահ եմ, որ նմանատիպ հարցեր կհնչեն հենց բաց քննարկման ժամանակ: Կարծում եմ՝ բնական պրոցես է նաեւ, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվում է, հարցեր կհնչեն, ըստ այդմ հետագա ընթացքը կերեւա»: Այս օրերին ակտիվ քննարկվում է այն, որ 2018թ․ սեպտեմբերին հրապարակված ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսման մեջ շրջանառվում է նաեւ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի անունը:

Մասնավորապես, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն Արթուր Վանեցյանին ասում է. «Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընկե՛ր, ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի, ախպեր ջան: Պրոստո իմ ելույթ ունենալը ճիշտ չի, էլի»: Հիշեցնենք, որ այս խոսակցության առանցքում Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցն էր: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք, թե այս հանգամանքը չի նպաստի, որ թեկնածուն ընկալվի որպես օրվա իշխանության շահերն առաջ տանող սահմանադրագետ:

«Դուք կարող եք դուրս գալ փողոց եւ մարդկանց հարցնել, թե ինչ կարծիք ունեն Վահե Գրիգորյանի մասին: Նա բավականին ճանաչված է: Ես վստահ եմ, որ խոսքը ոչ թե մեր թիմի ընկալումների մասին է, այլ ընդհանուր հանրային ընկալումների»,- ասաց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ բավականին ժամանակ ունի՝ մտածելու, թե թեկնածուին ինչ հարցեր տա: «Ես իրավական հարցեր եմ տալիս, իմ համար կողմնորոշիչը դա է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Վահե Գրիգորյանը եղել եւ մնում է նախագահի ներկայացրած թեկնածուն: Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե հնարավոր է, որ վարչապետի հայտարարությունն ուղղորդող մեսիջ լինի խմբակցությանը՝ քվեարկության ժամանակ:

«Խմբակցությունը կողմ կամ դեմ է քվեարկում՝ ելնելով թեկնածուի հետ խմբակցության հանդիպումներից, ինչպես նաեւ Ազգային ժողովում տրված հարցուպատասխանից՝ գլխավորապես: …Մեզ արդեն մեղադրում են, որ Վահե Գրիգորյանը մեր սիրելի թեկնածուն է: Ինձ թվում է, որ մենք մեր որոշումները կայացնելիս չպետք է տուրք տանք նրան, որ հանկարծ մարդիկ այս կամ այն կերպ չմտածեն»:

Նարեկ Կիրակոսյան