Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Երեկ երեկոյան Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտի ու քամու հետևանքով մարզի մի շարք բնակավայրեր մեծ վնասներ են կրել։ Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտը հիմնականում վնասել է Ամասիա, Աշոցք, Ախուրյան և Սարապատ համայնքների այգիներն ու ցանքատարածությունները, ինչպես նաև բնակելի տներ։

Հատկապես տուժել են Սարապատ համայնքի գյուղերը։ Մեզ հետ զրույցում Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը նշեց, որ տեղացած կարկուտից համանքի գյուղերը շատ են տուժել, հիմա էլ մասնագիտական խումբն աշխատում է՝ ճշտելու պատճառված վնասի չափը։

«Կարկուտը գրեթե կես ժամ տեղաց, 32-33 րոպե։ Ցանքատարածություններ են կարկտահարությունից տուժել, բնակելի տները։ Ցողամարգում կարկուտն ու քամին տանիք են կոտրել, Հողմիկ գյուղում՝ ապակիներ, Թորոսգյուղում՝ ջերմոցային տնտեսության ապակիները»,- ասաց Արտուշ Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ ամբողջ համայնքում չկա որևէ հակակարկտային կայան։ Ախուրյան համայնքում վնասները ևս մեծ են։ «Տեղեր կան, որ 100 տոկոս ցանքատարածությունները վերականգնելու հնարավորություն չկա։ Ինչ որ կա, ամեն ինչ վնասվել է՝ հացահատիկ, խոտերը՝ կորնգան, գարին առավել ևս, որը նոր էր աճել։ Օրինակ՝ դաշտերում հիմա նայում ենք՝ սեղանի ճակնդեղը չի էլ երևում, որ աճեցվել է։ Բույսը նուրբ է, կարկուտը ամեն ինչ սրբել է։ Խոտը այլևս հնարավոր չէ վերականգնել, ցորենը՝ նույնը, գարին՝ նույնը։ Տարբեր մշակաբույսեր վնասվել են տարբեր աստիճանների»,- մեզ հետ զրույցում ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրահանգով ձևավորվել են մասնագիտական խմբեր, որոնք մեկնել են կարկտահարությունից տուժած համայնքներ ՝ վնասները ուսումնասիրելու համար։

Էմմա Չոբանյան