Ընդամենը մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը նախագահին համարում էր տխմարագույն ճառեր ասող. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Բոլորը

Առնվազն 4 անգամ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումը և խորհրդարանական մեծամասնության կողմից այդ թեկնածուին չընդունելը առնվազն անլուրջ վերաբերմունք է ինչպես խորհրդարանի, այնպես էլ նախագահի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով փաստաբան Վահե Գրիգորյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելուն՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ-ն, հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցությանը և ՀՀ նախագահին կոչ էր արել առնվազն անկեղծ լինել և ասել, որ այս գործընթացում «ինչ-որ մի բան այն չէ»։ Դրանից մեկ օր անց նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Իվետա Տոնոյանը չի կասկածում, որ բոլորն էլ ունեն փայլուն հիշողություն և չեն մոռացել, թե ինչպես «մեկ տարի առաջ նույն Վահե Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանին որակում էր որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, որակում էր որպես ոչ լեգիտիմ նախագահ»։ ԲՀԿ-ական պատգամավորը դեռ պետք է հասկանա, թե, պարոն Գրիգորյանի բնորոշմամբ, ոչ լեգիտիմ նախագահն արդյո՞ք լեգիտիմ է համարվում, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում: