Մեզ արդեն վրացիներն են սպառնալիքներ հասցնում. Բագրատաշենի անցակետով ապրանք ներկրող առևտրական

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Բագրատաշենում մեզ այնպես դիրմավորեցին, կարծես ազգի դավաճաններ էինք, լուրջ հանցանք էինք գործել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկու  շաբաթ առաջ հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետով Թուրքիայից առանց մաքսազերծման ապրանք ներկրելու փորձ կատարած առևտրականներից Քրիստինե Մանուկյանը:

«15 օր է՝ Բագրատաշենում էինք։ Ո՛չ կացարան ունեինք, ո՛չ մեզ օգնություն էին ցուցաբերում: Մեզ ԱԱԾ-ի զինված ուժերն են դիմավորել ու միացրել պետական պաշտոնի խախտում անողներին: Մենք պետական մարմինների հետ ոչ մի բան չենք արել, մենք մեր բեռն ենք բերել»,- ընդգծեց առևտրականը:

Նրա խոսքով՝ առաջին օրն իրենց տեղեկացրել են, որ 9 հազար եվրո տուգանք պետք է վճարեն. «Համաձայնեցինք, սակայն չորս ժամ հետո հայտնեցին, որ թիվը փոխվել է, դարձել 14 հազար եվրո»:

Ըստ նրա՝ ավելի ուշ իրենց հայտնել են, որ պետք է քրեական գործ հարուցվի։

Առևտրականների խոսքով՝ իրենց մոտ 4 տոննա 900 կգ բեռ է եղել, որից 2 տոննա 800 կգ-ը՝ մաքսազերծված: Ապրանքի մեծ մասն էլ, նրանց պնդմամբ, վերջին զանգի համար բերված հագուստ էր:

Քրիստինե Մանուկյանն ընդգծեց, որ այս հարցով արդեն բոլոր ատյաններին դիմել են. «Միայն գիտենք, որ քրեական գործ է հարուցվել 205-րդ հոդվածի 1-ին կետով»:

2 շաբաթ անց, առևտրականների պնդմամբ, ապրանքի իրացման խնդիր է առաջացել։ Բացի այդ՝ լուրջ ֆինանսական խնդրի առաջ են կանգնել:

Ասում են՝ անգամ վրացիներն են սպառնալիքներ ներկայացրել. «Մեզ վախեցնում են, ասում են՝ հիշեք, որ դուք Վրաստանով եք գնում-գալիս»:

Առևտրականները հույս հայտնեցին, որ պատկան մարմինները կլսեն իրենց բողոքը եւ արագ կարձագանքեն, այլապես ճանապարհ կփակեն:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Նելլի Մելքոնյան