«Թուրք ինստրուկտորները ադրբեջանցի գործընկերների հետ անցկացնում են մարտ վարելու դասընթացներ». ռազմագետի տեղեկությունները մեկնաբանում է ՊՆ փոխնախարարը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Նախիջևանի հատվածում երեկվանից թուրքական հրետանի ու տանկային բատալյոն է կուտակված: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը:


«Երեկ տանկային բատալյոնն է անցել, կարծում եմ, որ գիշերն էլ հրետանին, քանի որ առավոտյան արդեն անցել են մարտավարական պարապմունքների: Թուրք ինստրուկտորները ադրբեջանցի գործընկերների հետ անցկացնում են մարտ վարելու դասընթացներ հավանական այն վայրից, որտեղից որ հնարավոր է՝ մարտ վարվի: 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ նմանատիպ մարտավարական դասընթացներ էլ Թարթառի կողմում էին անցկացրել: Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական տարատեսակ պայմանագրեր ունեն, ու իրենք հենց այդ պայմանագրերի հիման վրա են միմյանց տարածք զորք մտցնում»,- ասաց նա:

Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից: «Մտահոգվելու կարիք չունենք, որովհետև այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի զինված ուժերի աչալուրջ ուշադրության ներքո»,- վստահեցրեց փոխնախարարը:

Պարոն Բալայանի ուշադրությունը հրավիրեցինք ռազմագետի այն հայտարարության վրա, որ մարտական դասընթացներն անցկացվում են այն վայրից, որտեղից որ հնարավոր է մարտ սկսվի, ինչին փոխնախարարն արձագանքեց․ «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, որ հայկական կողմն է անցկացնում զորավարժություն, որոշակի սցենարով է անցկացնում… ցանկացած կողմ պետք է իր զորավարժությունը կառուցի իրեն հարմար ձևով, իր տարածքում, դա խնդիր չէ: Պատերազմի վտանգը միշտ առկա է, ես կրկնում եմ, որ այդ ամեն ինչը տեղի է ունենում հայկական ստորաբաժանումների ուշադրության ներքո: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի համապատասխան գործողություններ իրականացնել»:

Հարցին՝ հայկական կողմը տեղեկություններ ունի՞, որ ադրբեջանական զորքին է միացել նաև թուքական զորքը, ինչպես պնդում է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Այն տեղեկությունները, որոնց ես տիրապետում եմ, հրապարակման ենթակա չեն: Ես չեմ կարող ասել այն հետազոտական տվյալները, որոնք մենք ունենք: Տարբերություն չկա, թե զորավարժությունը որ երկիրն է անում, քանի հոգով է անում: Սա հասարակությանը մտահոգվելու առիթ չպետք է տա»:

Նարեկ Կիրակոսյան