ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 3-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային (Rudolf Michalka)։

«Իր ողջույնի խոսքում  Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության երկխոսությունը Հայաստանի հետ, ինչի վկայությունն են դեսպան Միխալկայի կանոնավոր այցելությունները Հայաստան և մասնակցությունը ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող միջոցառումներին։

Ռուդոլֆ Միխալկան ներկայացրեց Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր գործունեությունը և ծրագրերը: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության առկա վիճակի և զարգացման հեռանկարների ու այդ հարցում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի հնարավոր դերակատարության շուրջ:

Փոխնախարար Ապիտոնյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում։ Նա ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորումը և այդ համատեքստում մտահոգություն հայտնեց վերջերս Ադրբեջանի ռազմական սադրանքի հետևանքով իրավիճակի սրման և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության, ինչպես նաև Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված բռնության ու այլատյացության կոչերի առնչությամբ։

Կողմերն անդրադարձան ԵԱՀԿ շրջանակներում վստահության ամրապնդման միջոցառումներին, այդ թվում՝ հասարակությունների միջև շփումների հարցին։ Փոխնախարար Ապիտոնյանն ընդգծեց, որ հանրությունների միջև շփումները հավելյալ արժեք կարող են ունենալ, եթե լինեն ներառական՝ ընդգրկելով նաև Արցախի հասարակության ներկայացուցիչներին»,- ասված է հաղորդագրությունում: