Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հասկացան, որ մոտենում են վտանգավոր եզրագծին, պետք է հետ քաշվել. Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած շաբաթ տարածաշրջան այցելելուց հետո հայտարարություն են տարածել, թե «Կողմերի խնդրանքով կոնկրետ առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ»: Նո՞ր առաջարկներ են ներկայացրել, թե՞ խոսքը նախկին առաջարկությունների՝ Մադրիդյան սկզբունքների մասին է:

– Համանախագահները տարիներ շարունակ նույն բաներն են ասում, որովհետև համարում են, որ վերջնական կարգավորման հիմնական նախապայմաններից մեկը մարդասիրական ակցիաներն են, ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված և այլ քայլերը: Համանախագահները հույս ունեն, որ բանակցություններն առաջ կգնան, և դրանց հիմքերն են նախապատրաստում:

– Դեռ վա՞ղ է ակնկալել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, տեղ գտած լինի այդ առաջարկություններում և ներկայացված լինի Ադրբեջանին:

– Կարծում եմ՝ խնդիրը բանակցությունները արդյունավետ դարձնելն է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Արցախը չի մասնակցում բանակցություններին, դրանք չեն կարող արդյունավետ լինել։ Հետևաբար, եթե համանախագահները չեն պնդում, նշանակում է՝ նրանք դեռևս չեն համարում, որ վերջնական խաղաղության ժամանակը եկել է։ Եվ այնպես չէ, որ Ադրբեջանը կտրուկ հերքում է, նրանք պարզապես ձգում են բանակցությունները, բայց իրենք էլ ընդունում են, որ ինչ-որ վճռական պահի Արցախը պիտի մասնակցի։ Նրանք ձգում են, քանի որ մտածում են, թե ժամանակն իրենց օգտին է աշխատում և սպասում են հարմար պահի՝ ռազմական գործողությունները վերսկսելու համար։

Համանախագահները տարածաշրջան գալով՝ այս անգամ այցելել են նաև Արցախ, իսկ Բաքվում հանդիպել են, իրենց խոսքով՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարի» հետ։ Սա նշանակում է, որ համանախագահները հավասարությո՞ւն են դրել Արցախի ու այդ համայնքի միջև։ Չէ՞ որ նրանք այդ համայնքի հետ, գոնե վերջին շրջանում, չէին հանդիպում։

– Վստահ եմ, որ այդպես չէ, որովհետև կարգավիճակները տարբեր են։ Արցախում ունենք փաստացի գոյություն ունեցող պետություն, իշխանություն: Շատ ավելի ժողովրդավար պետություն, քան Ադրբեջանն է, և Բաքվում ունենք ինչ-որ ադրբեջանական համայնք, որը ձևական կազմակերպություն է։ Ես կարծում եմ՝ նրանք հանդիպել են, քանի որ դեմքը փրկելու խնդիր կա, որպեսզի երբ Արցախի իշխանություններին բանակցությունների սեղան բերելու հարց առաջանա, գուցե ձևականորեն նրանց էլ բերեն։ Նաև կարծում եմ՝ մերոնք պետք է կտրականապես դեմ լինեն դրան:

Անցած շաբաթ Նուր Սուլթանում տեղի ունեցած ԵՏՄ գագաթնաժողովից եկող տեղեկությունները հակասական էին։ Նախ լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը չեղյալ է համարել պաշտոնական ճաշն ու հայ համայնքի հետ հանդիպումը և վերադառնում է, բայց հետո մասնակցեց այդ միջոցառումներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասված հանդիպումը չկայացավ։ Ինչո՞ւ այդ գագաթնաժողովը ՀՀ-ի համար այդպես լարված եղավ:

– Քարոզչական դաշտում նախկին իշխանությունները բավականին հզոր են, ունեն լուրջ լծակներ, որոնք օգտագործելով՝ տպավորություն ստեղծեցին, թե ԵՏՄ անդամ բոլոր երկրները իրար հետ հրաշալի հարաբերություններ ունեն, և միայն ՀՀ-ն է քշված անկյուն։ Այդպես չէ։ Այնտեղ բոլորն անընդհատ իրար խայթում էին։ Կարծում եմ՝ պաշտոնական մեկնաբանությունը, և ոչ թե այդ քարոզչական մանիպուլիացիաները պետք է ընդունել ի գիտություն:

– Դատելով հրապարակումներից ու հայտարարություններից՝ հասկանալի է դառնում, որ Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավի միջև կա որոշակի լարվածություն։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Արցախի ղեկավարները մտավախություն ունեն, որ հեղափոխություն կլինի նաև ԱՀ- ում: Կա նաև տեսակետ, թե այդ լարվածությունն արտաքին ազդեցության արդյունք է։ Դուք ո՞ր տեսակետի կողմնակից եք։

– Ակնհայտորեն երկուսն էլ կա, բայց իրականում այդ լարվածությունը նույնպես արհեստական է։ Ռոբերտ Քոչարյանի հայտնի դատավարությունից հետո, որպեսզի դա ընկալվի որպես քաղաքական, շահարկվեց նրա՝ արցախցի լինելու հանգամանքը։ Իշխանական թևն էլ, ցավոք, կուլ տվեց այդ խայծը։ Ե՛վ ՀՀ-ում, և Ա՛Հ-ում որևէ մեկի մտքով չի կարող անցնել, թե հնարավոր է սեպ խրել մեր ժողովրդի երկու հատվածների միջև։ Իհարկե, կա նաև արտաքին գործոնը, որովհետև թե՛ Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն իրենց շահերն ունեն այդտեղ։ Արցախը, որպես ռազմականացաված պետական կազմավորում, ավելի ռուսական ուղղվածություն ունի, ՀՀ-ն ավելի ժողովրդավարական և առաջադեմ գիծ է ընտրել։ Բայց բոլորը հասկանում են, որ վճռական պահի բոլորս միասնական ենք լինելու։ ՀՀ-ի ու ԱՀ-ի իշխանությունների ողջախոհությունն այն է, որ նման բան թույլ չտան։ Եվ արդեն կարող եմ ասել, որ երկու կողմն էլ հասկացել են, որ մենք մոտենում ենք վտանգավոր սահմանագծին, պետք է հետ քաշվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան