Արթուր Ջավադյանն՝ իր ունեցվածքի վերաբերյալ լեգենդների ու վաստակած փողերի ծագումնաբանության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին այսօր հիշեցրեց, որ նրա և նրա ընտանիքի անդամների ունեցվածքի վերաբերյալ լեգենդներ են պտտվում, բայց քանի որ իրենք չեն սիրում առաջնորդվել բամբասանքներով, ուսումնասիրել են նրա և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը և եկել այն եզրակացության, որ այդ լեգենդներում նաև որոշակի ճշմարտություններ կան։

«Կան տեղեկություններ, որ, օրինակ, Դուք բնակվում եք Վահագնի թաղամասում, ավելին պատրաստվում եք նոր բնակարան կառուցել, ըստ տեղեկությունների, նաև Դուք եղել եք առևտրային բանկի սեփականատեր, հետևաբար, հարց է առաջանում՝ պատրա՞ստ եք արդյոք անցումային արդարադատության ներդրման ժամանակ ապացուցել Ձեր և Ձեր ընտանիքի ամեն մի լումայի ծագումը»,- Ազգային ժողովում, դիմելով ԿԲ նախագահին, ասաց պատգամավորը։

Ի պատասխան Արթուր Ջավադյանը նշեց, որ իր պաշտոնավարման բոլոր տարիների վերաբերյալ էլ  ներկայացրել է հայտարարագիր և պատրաստ է ցանկացած  դրամի համար տալ պատասխան, իսկ ինչ վերաբերում է իր բնակության վայրին, ԿԲ նախագահն ասաց․ «Դուք  անձնական տվյալներ եք հրապարակում, որի իրավունքը չունեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։