Կապված է իրենց բանկային համակարգի հետ. Ջավադյանը՝ ՌԴ-ից Հայաստան գումար ուղարկելու խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանից ու Ղազախստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների գլոբալ խնդիր չկա։ Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին մամուլը գրում է, որ նշյալ երկրներից Հայաստան որևէ կերպ գումար փոխանցել չի ստացվում:

«Մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը, ընդամենը կապված է իրենց բանկային համակարգի հետ, և խնդրել ենք մեր գործընկերներին, որ եթե այդպիսի դեպքեր լինեն, անպայման մեզ տեղեկացնեն։ Ես խնդրում եմ այն քաղաքացիներին, որոնք դիմում են ձեզ, առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին, ես նկատի ունեմ այն բանկերին, որոնք փոխանցում չեն անում։ Եվ դրանից հետո, եթե լինի խնդիր… ակնհայտ է, որ որևէ խոչընդոտ Հայաստանում փող ընդունելու հետ կապված չկա»,- ասաց Ջավադյանը։

Նա նշեց, որ իր համար անհասկանալի է փոխանցում չանելը. «Հնարավոր է՝ փողերի լվացման հետ կապված խնդիրներ լինեն, և այդ երկրներում ուղղակի այդ գումարները չթողնեն։ Բայց հնարավոր է և լինեն շատ պատշաճ փոխանցումներ, բայց ելնելով տարբեր պայմաններից՝ որևէ բանկային ինստիտուտ այդ փոխանցումը չանի»,- ասաց նա։

Ջավադյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ պետք է Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից փոխանցումներն ազատ գան Հայաստան, իսկ Ռուսաստանից ու Ղազախստանից՝ ոչ:  «Ես փորձել եմ խոսել Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ, այդպիսի խոչընդոտ չկա»,- հավելեց ԿԲ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան