Ո՞րն է գաղտնիքը. եղել եք Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մտերիմ մարդը, հիմա էլ Փաշինյանի մտերի՞մն եք․ պատգամավորը՝ ԿԲ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է այդ պաշտոնում նրա երկարակեցության պատճառը։

«Դուք նշանակվել եք այդ պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, համարվել եք Ռոբերտ Քոչարյանի մտերիմ մարդը, հետագայում վերանշանակվել եք Սերժ Սարգսյանի ժամանակ և համարվել եք նաև նրա մտերիմ մարդը։ Հիմա հեղափոխությունից հետ շարունակում եք պաշտոնավարել և չեք պատրաստվում հրաժարական տալ: Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյոք Դուք այժմ էլ Նիկոլ Փաշինյանի՞ մտերիմ մարդն եք և այդ ի՞նչ սկզբունքի և արժանիքների վրա հիմնվելով եք կարողանում երկրի ղեկավարների հետ մտերիմ հարաբերություններ ունենալ»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Կենտրոնական բանկի նախագահը հիշեցրեց, որ եթե մի փոքր էլ ետ գնան՝ կտեսնեն, որ ինքը ԿԲ խորհրդի անդամ եղել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին։

ԿԲ նախագահը նշեց, որ այս պաշտոնում իր երկարակեցությունը կապված է ԿԲ պրոֆեսիոնալ թիմի հետ, և միակ գրավականը դա է։

«Իսկ ինչ վերաբերում է լավ լինելուն, ապա ասեմ, որ ես բոլորի հետ էլ լավ եմ, իսկ ԿԲ-ն էլ գործող Սահմանադրությամբ անկախ մարմին է, մենք հաշվետու ենք հասարակությանը»,- ասաց  նա։

Մանրամասները՝ տեսանյութում։