Կառավարությունը հստակեցնում է ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ազգային ժողովի հունիսի 3-ի նիստում քննարկվեց Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ներկայացված նախագիծը։ Նշենք, որ նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։

Ըստ հարցի զեկուցող, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում կարգավորել փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը։

«Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունը, մասնավորապես, այն գետերը, որտեղ առկա են ՀՀ կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, այն գետերը, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, նաև այն գետերը, որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախատեսվում են նաև այն գետահատվածները, որտեղ կարգելվի թույլտվության տրամադրումը։

Ըստ Գրիգորյանի՝ խոսքը վերաբերվում է հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներին, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներին, գետերի հոսքի ձևավորման տարածքներին, սողանքային տարածքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։