Վեթինգը միայն դատավորների նկատմամբ կիրառելը քաղաքական տեսարան ապահովելու համար է. Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդի և Եվրամիության կողմից սպառիչ պատասխան է տրվել այն մասով, որ քաղաքակիրթ համայնքների ու հասարակության համար ընդունելի չէ դատարանները շրջափակելը և դատարանների նկատմամբ ճնշում բանեցնելը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ արդարադատության իրականացման հետ կապված խնդրի դեպքում գործող իշխանությունը կարող էր հրավիրել դատախազին, ընդհանուր դատաիրավական համակարգի վերաբերյալ հաշվետվություն պահանջել:

«Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն փորձում է ծայրահեղ միջոցների դիմել, որոնց թվում նաև դատարանների շրջափակումն է: Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործը, այդպիսի կոչ նա չէր անի»,- նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը:

Ըստ նրա՝ հարց է՝ արդյո՞ք դատարանների շրջափակմամբ և դրան հաջորդած ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականով դատաիրավական համակարգում որևէ բան է փոխվել. «Մեր առջև խնդիր է դրված համակարգային փոփոխության, մինչդեռ դրան միտված որևիցե քայլ գործող իշխանությունը չի ձեռնարկել»:

Անդրադառնալով անցումային արդարադատության համար անհրաժեշտ գործիքներից վեթինգին, «Երկիր Ծիրանի»-ի առաջնորդն ընդգծեց: «Նիկոլ Փաշինյանը վեթինգի գործընթացն իրենից ու իր ընտանիքի անդամներից պետք է սկսի: Միայն դատավորների նկատմամբ վեթինգ կիրառելը քաղաքական տեսարան ապահովելու համար է»:

Մանրամասները՝ տեսանյութում: