ԼՀԿ-ն առաջարկում է լրագրողների հավատարմագրման կարգը վերացնել՝ թույլ տալով անարգել մտնել քաղաքապետարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունենան ներկա գտնվելու ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի և լսելի է ավագանու նիստը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ նախորդ տարվա մարտի 23-ին ընդունված օրենքով սահմանվել է այն անձանց ցանկը, որոնք իրավունք ունեն գտնվելու ավագանու նիստերի դահլիճում, ինչպես նաև նախատեսվել է, որ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնեն առանձնացված հատուկ տեղում, իսկ ավագանու նիստերի դահլիճ կարող են մուտք գործել Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ։ Ավելացվել է նաև լրագրողների հավատարմագրման անհրաժեշտությունը։

Ընդ որում, օրենքի այս փոփոխությունների վերաբերյալ իրավական որևէ հիմնավորում չի ներկայացվել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ  լրագրողների համար առանձնացված տարածքում (սենյակում, սրահում) տեխնիկական միջոցներով ավագանու նիստերին հետևելը պարունակում է ռիսկեր՝ օրինակ, նիստերի ընթացքում տեխնիկական միջոցների խափանման արդյունքում, ուստի առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն՝ վերացնել այդ սահմանափակումը, ինչպես նաև վերացնել հավատարմագրման կարգը և թույլ տալ  լրագրողներին անարգել մուտք գործել Երևանի քաղաքապետարան։

Մանրամասները՝ տեսանյութում։