«Զակազը տվել է Արայիկ Հարությունյանը». Սամվել Բաբայանի համակիրն ուշագրավ հայտարարություն է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Այն, ինչը տեղի է ունեցել Սևանի մայրուղում, որևէ անձնական, կենցաղային կամ ֆինանսական խնդիրներ չի պարունակում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Սամվել Բաբայանի աջակիցներ Արմեն Մեժլումյանը և Արամ Հովակիմյանը:

«Սա քաղաքական բնույթ է կրում: Մենք մի քանի ամիս է՝ սատարում ենք Արցախի հերոս Սամվել Բաբայանին, իր կողմնակիցներն եք: Արայիկ Հարությունյանը, որ հայտարարություններ է անում, թե սա կենցաղային բնույթի հարց է, նման բան չկա»,- ասացին ասուլիսի մասնակիցները:

«Արայիկ Հարությունյանը ստախոս է, ստում է: Մենք ապրում ենք անուն-ազգանունի համար, ոչ թե դրամ-դոլարի համար: Եթե Արայիկ Հարությունյանն իր խոսքի տերն է, թող գա, դեմ առ դեմ հանդիպենք, որ մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում Արցախում: Ավտոմեքենայի մեջ եղել ենք ես ու իմ ընկեր Արամը: Ուրիշ մարդ չի եղել: Մեզ հետաքրքիր է, թե ո՞վ է զակազը տվել: Ես ասում եմ, որ զակազը տվել է Արայիկ Հարությունյանը»,- հայտարարեցին Բաբայանի կողմնակիցները:

Դիտարկմանը, թե նման բացահայտ մեղադրանք հնչեցնելու համար փաստեր ունի՞, Սամվել Բաբայանի աջակիցն ասաց. «Արայիկ Հարությունյանն ասում է, որ սա կենցաղային վեճ է, բայց կենցաղային չէ, այդ մարդկանց չենք ճանաչում: Դրանք բոլորն «Ազատ հայրենքի» կուսակցության համակիրներն են: Եթե հմապատասխան մարմինները հարցին լուծում չտան, մենք կտանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան