«Ներկայացնելու եմ նախագիծ, որ հոգեկան խնդիրներ ունեցողները չառաջադրվեն պատգամավորի թեկնածու». Քրիստինա Պողոսյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը պատրաստվում է ուշագրավ օրենքի նախագիծ ներկայացնել. այն վերաբերում է պատգամավորի թեկնածու առաջադրվելու կարգին: Պատգամավորի խոսքով՝ իր հեղինակած նախագծով թույլ չի տրվելու, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք առաջադրվեն որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին Քրիստինա Պողոսյանը նշեց Factor.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրենդրական նախաձեռնություններ է պատրաստվում ներկայացնել:

«Պատրաստվում եմ նախագիծ ներկայացնել, որի կետերից մեկը կլինի այն, որ հոգեկան խնդիրներ ունեցողները չեն կարող առաջադրվել պատգամավորի թեկնածու: Գիտեք, որ կան պաշտոններ, օրինակ՝ դատախազ, դատավոր, որոնք չեն կարող այդ պաշտոններին լինել, եթե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Ես կարծում եմ, որ նույն սկզբունքը պետք է կիրառվի պատգամավորների և պատգամավորի թեկնածուների նկատմամբ: Եթե անձը հիվանդության պատճառով չի կարող լինել ուսուցիչ, դատավոր, դատախազ, չի կարող լինել նաև պատգամավոր: Սա օրենսդիր մարմին է, այստեղ է որոշվում այն օրենքը, որը կիրառում են դատախազն ու դատավորը»:

Հարցին՝ եղե՞լ է նախադեպ, երբ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք առաջադրվել ու ընտրվել են, Քրիստինա Պողոսյանն ուշագրավ պատասխան տվեց. «Հնարավոր է՝ եղել է: Հարցումներ, որ անեք, կտեսնեք: Ես չեմ ցանկանում մարդկանց առողջության մասին հայտարարություն անել»:

«Իմ քայլի» պատգամավորը Factor.am-ին տեղեկացրեց, որ այս պահին դեռ մշակում է օրենդրական փոփոխությունը և մինչև այս շաբաթվա վերջ կդրվի շրջանառության մեջ: Քրիստինա Պողոսյանը նաև ասաց, որ նույն նախագծով ցանկանում է պարտադիր պայման դարձնել այն, որ պատգամավորի թեկնածու կարող են առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

«Ես դա սխալ եմ համարում, չի կարող բարձրագույն կրթություն չունեցող մարդը առնչվել օրենսդրական նախաձեռնությունների հետ: Այն մարդիկ, ովքեր պետք է պետական իշխանությանը մոտ լինեն, պետք է առնչվեն պետական բյուջեի հետ և վտանգ կա, որ կարող են իրենց դիրքը չարաշահել, պետք է հանրության առջև բաց լինեն»,- ասաց Քրիստինա Պողոսյանը:

Նարեկ Կիրակոսյան