Քաղաքին նվիրված այգին հանձնվեց շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին:Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Այգու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին:
Հանգստի գոտին բացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր:

Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ լուծումներով: 600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային շոուներ՝ երաժշտության ուղեկցությամբ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նարեկ Կարապետյանի ուղեկցությամբ շրջել են այգում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու քաղաքացիների հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:

Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել: Նարեկ Կարապետյանը նշում է՝ համայնքի հետ արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական:
«Հանգստի գոտում մշտապես հնչելու է դասական երաժշտություն, սակայն 23:00-ից հետո մենք պահելու ենք ձայնային սահմանը, որ երաժշտությունը բնակիչներին չանհանգստացնի: Ինձ թվում է՝ լավ միջավայր կկարողանանք ապահովել, և այգին Երևանի սիրված գոտիներից մեկը կլինի: Երևանն իր մթնոլորտով շատ դրական քաղաք է և զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որի համար մենք աշխատում ենք:
Քաղաքապետը ճիշտ ուղղությամբ է տանում մայրաքաղաքի զարգացման քաղաքականությունը, և մենք, որպես քաղաքի ներդրողներից մեկը, միշտ հետաքրքրված և պատրաստ կլինենք համագործակցության հարցում»,- նշել է Նարեկ Կարապետյանը:
Կարևորելով համայնք-մասնավոր հատված համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ մայրաքաղաքին նման հրաշալի նվեր մատուցելու համար:

«Շատ մեծ աշխատանք է կատարվել, սա պետություն-մասնավոր հատված համագործակցության շատ լավ օրինակ է: Այս համագործակցությունը չի վերջացել, բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված: Մենք նաև ներդրող ունենք, որն ուզում է ծրագիր իրականացնել այգու հարակից հատվածից սկսած մինչև Մանկական երկաթուղին ներառյալ:
Իրականում շատ լավ պատկեր է ստացվելու, որովհետև «Հին Երևան» նախագիծը, երբ վերջնականապես պատրաստ լինի, Խանջյանից սկսած կարող ենք այգիների միջով, ոտքով ուղիղ գալ-հասնել Մանկական երկաթուղի: Այստեղ շատ կարևոր է երկխոսությունը, և երկխոսությունը ստացվում է, որովհետև երկու կողմից էլ կա մեծ սեր Երևանի հանդեպ: Ինձ համար առաջնահերթությունը միշտ անվտանգությունն է: Քաղաքը պետք է լինի հետիոտնինը, քաղաքը պետք է լինի կանաչ և հարմար՝ ապրելու ու երջանիկ լինելու համար»,- նշել է քաղաքապետը:
«Մենք չէինք կարող թողնել հարակից ստորգետնյա անցումի այն վիճակը, որն այսօր կա: Պետք է այդ խնդիրն էլ լուծենք: Այսինքն, այգին թելադրեց, որ շարունակենք ներդրումային ծրագիրը: Կփոձենք հետաքրքիր լուծումներ գտնել, որ այստեղ հանգստացող քաղաքացիները ձմռան ամիսներին իրենց ժամանակն անցկացնեն ստորգետնյա անցման տարածքում»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը: