Ստեփանակերտում նշվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը
Հասարակություն
01.06.2019 | 19:10Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում այսօր կազմակերպվել է տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Միջոցառմանը երեխաներին բաժանվել են գունավոր կավիճներ, որ նրանք կարողանան ասֆալտի վրա նկարել, իսկ քաղաքապետարանին կից գործող մշակութային օջախների սաներն էլ հանդես են եկել համերգային ծրագրով: