Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը գագաթնաժողովում:
Այս մասին հայտնում են ԱԺ տեղեկատվության վարչությունից:
Այցի շրջանակում ծրագրված է ԱԺ նախագահի հանդիպումը Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ:
Պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: