Եթե Վլադիմիր Գասպարյանը որևէ հարցով դիմի, օգտակար կլինեմ, բայց օրենքի շրջանակներում․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, շուտով կներկայացվի դատական համակարգում վեթինգ կիրառելու համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ հակված եք վեթինգը կիրառել միայն դատական համակարգում։ Վեթինգ կամ նմանատիպ զտման միջոց չպե՞տք է կիրառել նաև իրավապահ մյուս կառույցներում՝ Դատախազություն, քննչական մարմիններ, Ոստիկանություն։

– Կարծում եմ՝ այս պահին առաջնայինը դատական համակարգի վեթինգն է։ Դա պայմանավորված է նրանով, որ դատական համակարգի նկատմամբ հասարակական անվստահությունը ստիպում է, որ իշխանությունները գնան այս քայլին։ Բացի այդ՝ դատական իշխանությունը կարևորագույն ճյուղերից մեկն է, որտեղ բացթողումներ, անվստահություններ ունենալն անընդունելի է։

– Անվստահությունը նույնչափ մեծ չէ՞ նաև Դատախազության, Ոստիկանության կամ ԱԱԾ-ի նկատմամբ, որտեղ դեռ չեք ցանկանում վեթինգ կիրառել։

– Ի տարբերություն դատական համակարգի՝ այդ կառույցներում վեթինգ իրականացնելը շատ հեշտ է։ Անգամ կարող եմ ասել, որ այդ մարմիններում վեթինգ գրեթե իրականացվել է առաջին դեմքերի, տեղակալների, հանգուցային ծառայությունների ղեկավարների և այլ աշխատողների փոփոխությամբ։ Եվ ի տարբերություն դատական համակարգի՝ այդ կառույցներում վեթինգ իրականացնելու համար անհրաժեշտ չէ որևէ իրավական ակտ ընդունել։ Ավելին՝ այդ ոլորտներում վեթինգ իրականացվում է գրեթե ամեն օր։

– Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո Ձեր թիմակիցները սկսեցին հայտարարել, թե դատական համակարգը փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ, և դատարանի այդ որոշումն այդ կապի արդյունք է։ Այդ կապը մե՞ծ է։

– Հասարակական անվստահության հիմքում նաև նախկին իշխանությունների, գուցե՝ օլիգարխների հետ փոխկապակցվածությունն է։ Եվ, ընդհանրապես, դատական համակարգի վրա ազդեցություն գործելու պարզությունն է։

– Իսկ այդ փոխկապակցվածությունը կա՞ նաև իրավապահ մյուս մարմիններում՝ նորից Դատախազություն, ԱԱԾ, Ոստիկանություն, քննչական մարմիններ։

– Իհարկե, եթե երկրում կան հասարակական խումբ, սոցիալական խումբ, նախկին իշխանություններ, բնական է, որ այդ ազդեցությունը լինելու է։ Պարզապես ազդեցության սահման կա, դա չպետք է լինի այնքան, որ պաշտոնատար անձանց ստիպի անցնել օրենքի սահմանը և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել։

– Նախկին իշխանությունների օրոք երկար ժամանակ Ոստիկանության համակարգում եք աշխատել, կրո՞ւմ եք նախկինների ազդեցությունը։

– Ես չեմ կրում ոչ մեկի ազդեցությունը, իմ գաղափարները ձևավորվել են իմ կյանքի ընթացքում, ուսումից, փորձից։

– Եթե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ձեզ ինչ-որ բան խնդրի, որը վերաբերում է որևէ օրինագծի կամ ինչ-որ խնդրի լուծմանը, կընդառաջե՞ք։

– Ոչ մի դեպքում օրենքը չեմ խախտի, սակայն ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև՝ ՎլադիմիրԳասպարյանը, եթե դիմի, և ես կարողանամ օգտակար լինել, իհարկե, այդ օգտակարությունը կդրսևորեմ։ Գուցե Վ.Գասպարյանը կարողանա, Ոստիկանության ոլորտում իր փորձով պայմանավորված, այնպիսի առաջարկություն անել, որն օգտակար կլինի: Իհարկե, դա պետք է հաշվի առնել։ Բայց եթե ես պետք է օրենք խախտեմ՝ հաշվի առնելով նախկին կապերը, բացառված է:

– Դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին առաջին ատյանի որոշումը։ Ձեր կարծիքով՝ Ռ.Քոչարյանը նորի՞ց կկալանավորվի, ինչպես եղավ անցած աշնանը։ Եվ ընդունելի՞ եք համարում Դատախազության այն պատճառաբանությունը, թե երկրորդ նախագահն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը:

– Տվյալ դեպքում խոչընդոտելու հավանականությունը շատ մեծ է, և Դատախազության բերած փաստարկները լրիվ հիմնավոր են։ Կարծում եմ՝ դատարանը դա պետք է հաշվի առներ:

– ԱԺ-ում ստեղծվում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, այս դեպքում այդ աշխատանքն ավելի շուտ կկատարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի անդամ եք նաև Դուք։ Ի՞նչ հարցեր պետք է քննեք և ի՞նչ հարցերի պատասխան պետք է տաք։

– Պարզաբանման ենթակա հանգամանքները բավական շատ են: Նախ՝ մենք պետք է պարզաբանենք պատերազմի առաջացման պատճառները, առիթը։ Պետք է պարզենք մեր պաշտպանական ուժերի դիմակայման արդյունավետությունը, սա այն մաքսիմում արդյունավետությո՞ւնն էր, թե՞ հնարավոր էր ավելի արդյունավետ կազմակերպել այդ պաշտպանությունը։ Եթե հնարավոր էր, ապա ինչո՞ւ չի արվել։ Կայի՞ն, արդյոք, տեղեկություններ, որոնք վկայում էին ռեալ հարձակման մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան