«Իշխանությունն իր մեջ ուժ չի գտնում՝ որոշ նախկինների ներուժն օգտագործելու». Արքմենիկ Նիկողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ

– Պարո՛ն Նիկողոսյան, արդեն մեկ տարի է՝ Հայաստանն ապրում է քաղաքական բոլորովին նոր միջավայրում: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս մեկ տարին:

– Գլոբալ փաստը, միանշանակ, դրական, որովհետև, այլ առիթով էլ եմ նշել, հեղափոխությունը եկավ և ստիպեց մտածել այլ կերպ՝ անկախ իր արդյունքներից, անկախ հետագա զարգացումներից, որովհետև բերեց ամենակարևորը՝ կարելի է քանդել անքանդելի թվացողը: Այս մեկ տարին, երևի թե, յուրովի արժևորեմ. յուրաքանչյուր անհատ, պետության մասին իսկապես մտածող անհատ, իր գործունեությունը, իր բիզնեսը, ամենատարբեր նպատակները պետականության շահերին ծառայեցնող անհատ կարողացել է այդ քանդված պատերի բացակայությունից օգտվել: Ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին, ցավոք, դրանք շատ ակնառու չեն և, ցավոք, նաև ուշանում են շատ դեպքերում: Կարծում եմ՝ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ տեղի ունեցավ հեղափոխություն, բայց հեղափոխության գիտակցում՝ որպես նստվածք, որը կբերեր գործունեության, շատ դեպքերում տեղի չունեցավ: Եվ մտածողությունը շատ արագ այդ պատը քանդելու տրամաբանությամբ էլ ավարտվեց: Թեպետ բոլորս էլ գիտենք, Օտյանի Փանջունու խոսքերով ասած՝ «քանդելը հաճույք է, բայց կա նաև վերաշինումի տաժանքը»: Ահա այդ տաժանքին, կարծում եմ, շատ քիչ մարդիկ տրվեցին:

– Ի՞նչ փոփոխություններ կան, որ Դուք սպասում էիք՝ կարող էին լինել այս մեկ տարում, բայց չեղան:

– Գիտեք՝ հիմա գուցե թվա, թե ես դեպքերի բերումով եմ ասում, բայց, նախևառաջ, դա վերաբերում է դատական համակարգի փոփոխություններին, որովհետև եթե լինում է հեղափոխություն, ամենակարևոր փոփոխությունները պետք է արվեն առաջին երեք ամսվա ընթացքում, երբ, կոնկրետ մեր դեպքում, այդ ժամանակ չկար Ազգային ժողով, որը ձևավորված լիներ հեղափոխականներից, չկային այլ մարմիններ, բայց այդ ժամանակ, կարծում եմ, կար ամենահզոր գործոնը՝ ժողովրդի միանշանակ աջակցությունը: Անգամ կասկածամիտներ քիչ կային այդ ժամանակ: Եվ այդ շատ կարևոր փուլն էր, որը պետք էր օգտագործել՝ բոլոր կարևոր որոշումները կայացնելու համար: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ պետք է շատ լավ քարոզչական աշխատանք տարվեր նաև հեղափոխությունը՝ որպես գիտակցություն, մեր հասարակության մեջ ներարկելու իմաստով, որը, ցավոք, էլի կա՛մ չարվեց, կա՛մ արվեց շատ փնթի: Հեղափոխական գիտակցությունը, ցավոք, մեր հասարակության մեջ հաճախ համաբանվում է ճանապարհ փակելու, դուռ փակելու, եղած-չեղած տեղն ապստամբելու, հակահեղափոխականներ գտնելու, հանրապետականներին հայհոյելու տրամաբանության հետ, որը, ըստ իս, ճիշտ չէ:

– Դուք հակահեղափոխական ուժեր տեսնո՞ւմ եք Հայաստանում և, ըստ Ձեզ, ովքե՞ր են դրանք:

– Եթե կա հեղափոխություն, չի կարող չլինել հակահեղափոխություն, եթե կան հեղափոխականներ, չեն կարող չլինել հակահեղափոխականներ: Հեղափոխությունը, մեծ հաշվով, մի ֆորմացիայից մյուսին անցումն է, և կան մարդիկ, որ դրան չեն համակերպվում, որովհետև իրենց զգացել են շատ լավ: Պատկերացրեք՝ ձկանը հանենք, գցենք ջրից դուրս, բնական է՝ ձգտելու է դեպի ջուրը: Հայաստանում կան բազմաթիվ ձկներ, որոնք իրենց լավ են զգացել նախորդ համակարգի օրոք և այսօր դժվար են համակերպվում փոփոխությունների հետ: Նախորդ համակարգի մեջ շատ մարդիկ, որոնք պաշտոնները, այլևայլ գործառույթները, անգամ խնամի ունենալը «կոմֆորտի գոտի» էին ընկալում, բնականաբար, սա իրենց հարմար իշխանություն չէ: Եթե խոսենք կոնկրետ անուններով, ես կարծում եմ, որ հակահեղափոխական կոչվածների մեծ մասը նախորդ  իշխանության հետ սերտաճած մարդիկ են՝ պայմանով, որ չեն համակերպվել այս փոփոխություններին: Որովհետև մենք տեսնում ենք մեր շրջապատում, որ մարդիկ կան, որոնք մտածում են՝ հիմա ուրիշ կանոններ են, եկեք խաղանք այս կանոններով: Ցավալի է, որ այս դեպքում արդեն հասարակության կողմից այդ մարդիկ ընկալվում են որպես հակահեղափոխականներ, իշխանությունն էլ իր մեջ չի գտնում ուժ՝ այդ մարդկանց վստահելու, տարբեր ոլորտներում այդ մարդկանց ներուժն օգտագործելու համար:

– Նոր իշխանության մեջ չե՞ք տեսնում կոնֆորմիզմի զգացումը:

– Իհարկե՝ կա, և չի կարող չլինել: Ես սկզբնական շրջանում տեսա կոչեր, որ պետք է օգտագործել հին իշխանության ներուժը և այլն, բայց ոչ ոք չմտածեց ասել, որ, գիտեք, եկեք օգտագործեք մեր երկրում բազմաթիվ մասնագետների, խելացի մարդկանց ներուժը, որոնք ո՛չ ՀՀԿ-ական են եղել, ո՛չ ԲՀԿ-ական են եղել, ո՛չ ՀՅԴ-ական:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան