ԼՀԿ-ն աղմկոտ օրակարգով կրկին ցանկանում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը կրկին ցանկանում է աղմկոտ օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարել: Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակմանն է վերաբերվում:

Նույն օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու մասին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Factor.am-ին փոխանցեց, որ խմբակցությունը հայտարարությամբ հանդես կգա. «Չեմ բացառում, որ կլինի»:

Դիտարկմանը, որ իշխանությունները մեկ անգամ արդեն մերժել են ընդդիմության՝ այդ թեմայով արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը, Անի Սամսոնյանն ասաց. «Մենք հետևողական և համառ ենք մեր բոլոր առաջարկներում»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ մայիսի 20-ին էր առաջարկել այդ թեմայով արտահերթ նիստ հրավիրել: ԼՀԿ-ի առաջարկին միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները բավարար էր արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն երբ հարցը քննարկվեց ԱԺ Խորհրդի նիստում, իշխանական խմբակցության անդամները դեմ քվեարկեցին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն:

Նարեկ Կիրակոսյան