Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմիչց տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը և պատգամավոր Բեռնար Դըֆլեսելը: Բուշ դյու Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:

«Վարչապետը, ողջունելով հյուրերին կառավարությունում, նշել է, որ Հայաստանը կարևորում է խոշոր հայկական համայնք ունեցող Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցությունը, որի խորհրդի կազմում ընդգրկված են նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: «Հայաստանում Ֆրանսիան համարում են մեր երկրի և ժողովրդի ամենամեծ բարեկամներից մեկը: Մեզ միավորում են ամուր պատմական կապերը, և մենք շահագրգռված ենք բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմամբ», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և նշել, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան: Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից՝ խոսելով համատեղ ծրագրերի, Գորիսում բացված սրտաբանական հիվանդանոցի արդյունավետ աշխատանքի մասին: «Հայաստանի հետ բավական սերտ կապեր ունենք և պատրաստակամ ենք խորացնել դրանք: Ֆրանսահայ համայնքը մեծ հարգանք է վայելում և ակտիվ ներգրավված է տարբեր ոլորտների զարգացման գործում», – ասել է նա: Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, առևտրաարդյունաբերական պալատի անդամներ, և պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի խորացման հեռանկարները: Վարչապետը ներկայացրել է մենաշնորհների հաղթահարման, հավասար ու արդար մրցակցային պայմանների ստեղծման ուղղությամբ բարեփոխումները, նշել, որ տնտեսական աճի դրական միտումներ են արձանագրվում, և ներդրումների համար նպաստավոր դաշտ է ստեղծվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում արդյունավետ գործունեություն են ծավալում մի շարք ֆրանսիական ընկերություններ, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնմամբ, որը կնպաստի ոչ միայն տնտեսական կապերի զարգացմանը, այլև տնտեսվարման նոր մշակույթի ներդրմանը:

Մարտին Վասալը նշել է, որ ներդրումային նպաստավոր պայմանների և հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի գործարար շրջանակներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում Ֆրանսիայի կարևոր դերակատարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը շատ լայն արձագանք է գտել Հայաստանում, ողջ հայության շրջանում, և հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային՝ Ցեղասպանությունից փրկված հայերին գրկաբաց ընդունելու, ապաստան տալու, ինքնության, մշակույթի պահպանման ու զարգացման պայմաններ ստեղծելու համար»,- ասված է հաղորդագրությունում: