Իրանի հոգևոր առաջնորդը բացառել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հավանականությունը

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին բացառել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հավականությունը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները, վնասից բացի, ոչինչ չեն բերում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով PressTV-ն:

«Մենք նախկինում հայտարարել ենք, որ չենք բանակցի Ամերիկայի հետ, քանի որ դրանք որևէ օգուտ չեն տալիս, վնաս են պատճառում»,- ասել է Խամենեին:

Հոգևոր առաջնորդի այս հայտարարությունը հետևել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորության մասին ելույթին: Ռոհանին նշել էր, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը հետևի միջուկային գործարքի պայմաններին:

Խամենեին նաև իրանական իշխանություններին կոչ է արել օգտագործել ԱՄՆ-ի վրա «ճնշման գործիքները», այդ թվում՝ գիտական և միջուկային՝ ի պատասխան տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության:

«Ռազմավարությունը, որին մենք պետք է հետևենք, մեր ունեցած ճնշման միջոցների օգտագործումն է: Դրանք ոչ միայն ռազմական գործիքներն են: Սակայն, անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք դիմել նաև ռազմական ուժի օգնությանը»,- ասել է Ալի Խամենեին:

Նշենք, որ 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հրաժարվեց իրանական միջուկային գործարքից և Իրանի դեմ մի շարք տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, այդ թվում՝ հասավ Թեհրանի կողմից նավթի արտահանման լիարժեք դադարեցման: Իրանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական առճակատումը հանգեցրեց Պարսից ծոցում իրավիճակի կտրուկ սրման այն բանից հետո, երբ Վաշինգտոնը, որպես Թեհրանի իշխանություններին ազդակ, այնտեղ ՌԾՈՒ-ի հարվածային խումբ ուղարկեց՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ: