Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու պատճառը ադրբեջանական հայատյացությունն է. Արտակ Բեգլարյան

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու պատճառներին:

Ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ստորև.
«Ադրբեջանական կողմը որքան էլ արդարանա ու «անվտանգության երաշխիքներ» տա Հենրիխ Մխիթարյանին, միևնույն է՝ ակնհայտ է, որ այդ երկրում առկա հայատյացության բարձր մակարդակը ստիպեց Մխիթարյանին հրաժարվել Բաքու մեկնելուց:
Խնդրեմ, կից ներկայացնում եմ մեկ օրինակ հենց Մխիթարյանի մասին: Դեռ 2013 թվականին ադրբեջանական vesti.az լրատվամիջոցը նյութ էր հրապարակել, որի մեջ կար հետևյալ հատվածը.
«Մենք չենք ասում, թե Մխիթարյանն ու Մովսիսյանը անտաղանդ խաղացողներ են: Ճիշտ հակառակը, ոչ ոք չի կարող վիճարկել նրանց տաղանդը նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ունեն մեկ բացասական կողմ՝ նրանց բախտը չի բերել հայ ծնվելու հարցում…»

Եվ սա գրել է կարծիք ձևավորող լրատվամիջոցի հեղինակներից մեկը:

Այս օրինակը զետեղվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. հրապարակված հատուկ զեկույցում՝ Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերաբերյալ:

Հ.Գ. միայն վերջերս է լրատվամիջոցը հեռացրել այդ նյութը՝ հավանաբար Մխիթարյանի շուրջ բարձրացված սկանդալի պատճառով: Փաստորեն, փորձել են մաքրել իրենց հայատյաց հետքերը, բայց չի ստացվել…
Հղումները՝ մեկնաբանությամբ
»: