Ձեզ հայրենիքում սիրում և գնահատում են. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին:

«Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ իրադարձություն են դառնում»,-ասել է նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերին՝ համակարծիք լինելով, որ թեև մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ցրված է ողջ աշխարհում, բայց դա նաև առավելություն է տալիս մեզ՝ համախմբել տարբեր երկրների փորձն ու մեր հավաքական ներուժը՝ հայրենիքի զարգացման համար: «Հայաստանն ամեն երկրում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ դեսպաններ ունի, քանի որ ամեն հայ նաև իր երկրի ու իր ժողովրդի դեսպանն է: Մենք մի ժողովուրդ ենք և միասին շատ մեծ բաներ կարող ենք անել»,-ասել է նախագահը:

Ռոզի Արմենն իր հերթին նշել է, որ աշխարհի բոլոր հայերը ցանկանում են Հայաստանը հզոր ու բարեկեցիկ տեսնել: Նա պատմել է իր առաջիկա նախագծերի, ինչպես նաև խոսել հայկական արվեստն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու կարևորության մասին:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական նստավայրում համերգներ, ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնությանը՝ նշելով, որ այն շարունակական է լինելու, և պատրաստակամություն է հայտնել այդ նախաձեռնության շրջանակում հյուրընկալել սիրված երգչուհուն»,- ասված է հաղորդագրությունում: