Վարչապետը պաշտոնական ճաշից հետո մեկնեց Ղազախստանում ՀՀ դեսպանատուն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ճաշից հետո մեկնեց Ղազախստանում ՀՀ դեսպանատուն: Factor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղ նախանշված է ղազախահայ գործարարների հետ հանդիպում:
Ավելի վաղ նշվել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական ճաշին մասնակցությունն ու Ղազախստանի հայ գործարարների հանդիպումը չեղարկվել է, և հայկական պատվիրակությունը պատրաստվում է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո վերադառնալ: Սակայն ՀՀ վարչապետը, այնուամենայնիվ, մասնակցեց պաշտոնական ճաշին, կայանալու է նաև ղազախահայ գործարարների հետ հանդիպումը: