ԱԺ-ում «Իմ քայլն» ու ԼՀԿ-ն իրար մեղադրում են մանիպուլյացիաների մեջ ու հիշեցնում՝ իրավիճակ է փոխվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

««Գնումների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելով ու ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի համար իրականացվող գնումների մասին տեղեկատվությունը հրապարակելով երկրի անվտանգությանը որևէ վտանգի սպառնալիք չի ստեղծվում, այն ընդամենն ապահովում է թափանցիկություն, հետևաբար ես զարմանում եմ, թե ի՞նչ մանիպուլյացիաների եք դուք դիմում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում իրենց խմբակցության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ չընդգրկելու վերաբերյալ ԱԺ «Իմ  քայլը» խմբակցության պատգամավորների բացասական դիրքորոշմանն ի պատասխան, ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ իրենց ներկայացրած փոփոխությունների վերաբերյալ դրական դիրքորոշում է ունեցել դեռևս «Ելք» դաշինքը և ներկայիս վարչապետը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ Էդմոն Մարուքյանին մեղադրեց մանիպուլյացիաների դիմելու համար։ ««Ելք» դաշինքի արած հայտարարությունները խնդրում եմ այլևս չվկայակոչել, ահագին բան է փոխվել, իրավիճակ է փոխվել»,- ասաց  Դավոյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության և «Իմ քայլի» միջև փոխադարձ «հրաձգությանը» միջամտեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝  հիշեցնելով, որ գործող վարչապետը նախկինում կողմնակից է եղել այդ ծախսերը թափանցիկ դարձնելու օրենսդրական փոփոխություններին, սակայն, քանի որ այժմ քննարկվում է այն հարցը, որ կա անվտանգության խնդիր, իրենց խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։

Ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նախագիծը դրվեց քվեարկության և լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց 15 կողմ, 64 դեմ, 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։