Ադրբեջանը ծագումով հայերին շարունակում է օգտագործել քարոզչական նպատակներով

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու և դրա հետևանքով միջազգային լրատվամիջոցներում ստեղծված հակաադրբեջանական մթնոլորտը մեղմելու համար Ադրբեջանը կրկին դիմում  է հին ու  փորձված քարոզչական հնարքի՝ օգտագործել տարբեր երկրներում ապրող ծագումով հայերին՝ ցույց տալով, որ Ադրբեջանում անվտանգ է հայերի համար և չկա որևէ սպառնալիք:

Բաքվում այս օրերին ընթանում է Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցում են նաև հայազգի Գարսևան ու Դուխիկ Ջանազյանները: Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը նրանց հետ հարցազրույց է հրապարակել, որում հայազգի մարզիկները նշում են, որ Բաքուն շատ գեղեցիկ քաղաք է, բնակիչներն էլ՝ շփվող, կենսախինդ ու ընկերասեր։

«Այստեղ ամեն ինչ հարմարավետ է ու անվտանգ, ամեն ինչ պարզապես հիանալի է»,- նշում է Գարսևան Ջանազյանը։

Դուխիկն էլ ասում է, որ հատկապես Բաքուն շատ է հավանել. «Բաքուն գեղեցիկ է, հատկապես այն հակադրությունը, որ կա քաղաքի ժամանակակից և պատմական հատվածների միջև։ Կարծես հայտնվում ես այլ դարաշրջանում։ Սպորտը սպորտ է, քաղաքականությունը՝ քաղաքականություն»:

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Բաքուն ծագումով հայերին օգտագործում է իր քարոզչական նպատակներով, հատկապես՝ ադրբեջանական կողմի ստեղծած, այսպես կոչված, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քաղաքացիական պլատֆորմի» մասին, որի շրջանակում տարբեր հայեր են այցելել Ադրբեջան։ Ի դեպ՝ այս պլատֆորմում ընդգրկված են միայն Բաքվի կողմից հատուկ ընտրված հայերը, բոլորը՝ Հայաստանից դուրս ապրող:

2018 թվականին, օրինակ, Բաքու էր այցելել ռուսաստանաբնակ Իրինա Բերչիյանը՝ ազգությամբ ադրբեջանցի ամուսնու հետ: Նրանց այցի մասին տեղական հեռուստաալիքներց մեկը դարձյալ ցուցադրական ռեպորտաժ էր պատրաստել:

Պաշտոնական Բաքվի նման պահվածքը նորություն չէ, և Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, քննադատություններին Ադրբեջանն այս անգամ փորձում է դիմակայել՝ օգտագործելով ռուսաստանաբնակ հայ մարզիկներին:

Էմմա Չոբանյան