Քաղաքաշինական խորհուրդը 1-ին նիստում հրաժարվեց հաստատել 2 բազմահարկերի նախագծերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդի անդրանիկ նիստը: Կարևորելով մասնագիտական թիմի գործունեությունը՝ նիստը վարող Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը նկատել է, որ խորհրդի աշխատանքը հնարավորություն կտա քաղաքն առաջ տանել ճիշտ ուղղությամբ:

«Այսօր մենք շատ կարծրատիպեր քանդում ենք նաև քաղաքաշինական ոլորտում, իհարկե` ոչ թե մասնագիտական, այլև մոտեցումների առումով, և բնականաբար, մենք պետք է նաև զսպող մեխանիզմներ ունենանք: Մենք, այո՛, բոլորին թույլտվություններ ենք տալիս, ասում ենք շատ լավ է, եկեք արեք շինարարություն, գնանք առաջ, բայց Երևան քաղաքը պետք է իր ոճը ունենա, ընդհանրապես տրամաբանությունն ունենա, որտեղ ենք մենք, ուր ենք գնալու և ինչ ճանապարհ ենք ուզում անցնել, և ի վերջո ինչ ենք ուզում ստանալ»,-նշել է քաղաքապետը:

«Երևանի համար կարևոր հիմնական նախագծերը կներկայացվեն քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը». նշում է քաղաքապետ Մարությանն ու համոզմունք հայտնում, որ որոշումները կկայացվեն բազմակողմանի քննության արդյունքում:

«Մեծ նախագծերը, կարևոր նախագծերը, հանրային մեծ հնչեղություն ունեցող նախագծերը մենք անպայման կուզենանք, որ մտնեն քաղաքաշինական խորհուրդ, որպեսզի առավել լայն կերպով քննարկվեն, հնարավորին շատ կարծիքներ հնչեն, լավագույն մասնագետների կարծիքները հնչեն, և այդ բոլոր կարծիքների հիման վրա էլ ձևավորվի մի կարծիք, որով մենք կշարունակենք գնալ առաջ: Յուրաքանչյուր որոշում այսուհետ չի լինելու միանձնյա, կներեք, որ այսպես եմ ասում, որովհետև շատ հաճախ առաջներում դա այդպես էր արվում, միանձնյա որոշում էր կայացվում, և շատ հաճախ ոչ մասնագիտական, այլ քաղաքական որոշումներ էր կայացվում: Այս խորհուրդը լինելու է հենց մասնագիտական կարծիքի գեներատոր՝ Երևան քաղաքի կարևոր կառույցների ու յուրաքանչյուր մեծ նախագծերի համար»,– ընդգծել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդում ընդգրկված են տարբեր սերունդների փորձառու ճարտարապետներ:
«Ինչպես տեսնում եք, կազմը բավականին փոխված է, և մենք նախկին քաղաքաշինական խորհուրդը վերընտրելու փոխարեն որոշեցինք այս անգամ գնալ մի փոքր ուրիշ ճանապարհով. քաղաքաշինական խորհրդի մեջ ընդգրկել այն ճարտարապետներին, որոնք ունեն արդեն բավականին հետաքրքիր փորձառություն, հետաքրքիր կառույցներ և ունեն բավականին հետաքրքրիր վերաբերմունք ու մոտեցում բոլոր այն խնդիրներին, որ այսօր առկա են մեր առջև: Սա չի լինելու այն խորհուրդը, որի շնորհիվ ճարտարապետները հնարավորություն կունենան հավելյալ պատվերներ ստանալու, ես կարծում եմ՝ դուք այն աստիճանի կայացած մարդիկ եք, որ այդ խնդիրը չունեք»,– նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

Անդրանիկ նիստում խորհրդի քննարկմանը երկու էսքիզ-առաջարկ էր ներկայացված՝ Պարոնյան 15 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի և Բարբյուսի 66 հասցեում, Կիևյան կամրջի հարևանությամբ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման: Երկու կառույցների վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ, առաջարկներ ու դիտարկումներ: Ճարտարապետները մի քանի խնդիրներ նշեցին հարկայնության ու կանաչ գոտիների ստեղծման հետ կապված: Քվեարկության արդյունքում միաձայն որոշում կայացվեց առաջին էսքիզ-առաջարկն ուղարկել վերամշակման, իսկ երկրորդը մերժվեց ձայների ճնշող մեծամասնությամբ»,- ասված է հաղորդագրությունում: