Օպերային արտիստները՝ ընդդեմ թատրոնի կառավարման խորհրդում Նազենի Ղարիբյանի պաշտոնավարման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Նազենի Ղարիբյանը պետք է կապ չունենա ոչ միայն Օպերային թատրոնի հետ, այլև մշակույթի ամբողջ ոլորտի: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված ժողովի ընթացքում այս մասին ասացին թատրոնի աշխատակիցները:

Նրանց պահանջը մայիսի 22-ին կայացած «Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստի ընթացքում թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության արդյունքների չեղարկումն է:

«Կառավարման խորհուրդը բաղկացած է ութ հոգուց, որի կազմում թատրոնն ունի 2 անդամ, Մշակույթի նախարարությունը՝ 4, 2 անդամ էլ՝ ստեղծագործական միություններից»,- նշեց օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանը:

Քարազյանն ու բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը կառավարման խորհրդում օպերային թատրոնի աշխատակազմի ներկայացուցիչներն են: Այսօրվա ժողովին, սակայն, գործընկերներից շատերը նրանց հասցեին «դավաճան» էին վանկարկում:

«Ուղղակի աբսուրդային է, որ դուք, լինելով մեր գործընկերները և կառավարման խորհրդում մեր ներկայացուցիչները, ձեր ձայնը Նազենի Ղարիբյանին եք տվել»,- տարակուսեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Մեկ ժամից ավելի տևած քննարկման արդյունքում թատրոնի աշխատակիցները որոշեցին առաջիկա օրերին կառավարման խորհրդի նոր ընտրություն անցկացնել: Օպերային արտիստները նշեցին, որ չեն պատրաստվում աշխատել կառավարման խորհրդի այնպիսի նախագահի հետ, որն անգամ իրենց պրեմիերաներին ներկա չի լինում:

Բացի այդ՝ կանցկացվի ևս մեկ ընտրություն՝ կապված խորհրդի կազմում իրենց ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կայացել է «Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի նիստը, որի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքներով՝ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ խորհրդի քարտուղար՝ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան