Ես կարող եմ նույն ոճով պատասխանել. Հայրապետյանը՝ Ազարյանի՝ «երեկվա երեխաները» արտահայտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականի դիմում են ներկայացնում։

«Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է դրա մասը դառնա»,- ասաց Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում են գիտական աշխատանքների արտադրության դեպքերը: Առանցքում Քոչարյանի գործից հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանք է։

«Ես իմ խոսքում չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, որովհետև վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ հնարավորություն չեն տալիս չխոսելու այդ մասին։ Նախ՝ մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում։ Առաջինը վերաբերում էր նրան, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի։ Համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի մասին, և չէր հասցրել շատ ժամանակ անցել, երբ news.am-ին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց՝ «ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը»՝ հավանաբար նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին և ինձ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Նա, միաժամանակ, շեշտեց, որ դատավորը կարող է չկասկածել՝ ինքը կարող էր առնվազն նույն ոճով պատասխանել, բայց զերծ կմնա այդ դաշտ տեղափոխվելուց։ Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ նման հայտարարություններն անարգանք են ոչ թե առանձին պատգամավորների, այլ խորհրդարանի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան