Հավաքագրել ենք 1 մլն 60 հազար դոլար. ամփոփվում են Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ այցի արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Բոլորը

ԱՄՆ կատարած այցի ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցվել է 1 մլն 60 հազար դոլար: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«ԱՄՆ Կոնգրեսում ենք ունեցել հանդիպումներ, Կոնգրեսի գրադարանում: Այնուհետև կոնգրեսականներ Աննա Էշլի և Ջեքի Սպիրսի նախաձեռնությամբ եղել է հանդիպում կոնգրեսականների հետ, որտեղ տիկին Հակոբյանը հանդես է եկել ելույթով: Եղել է նաև հանդիպում միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամում, որտեղ հիմնական խոսնակը եղել է տիկին Հակոբյանը: Մասնավորապես, խոսվել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին: Ունեցել ենք նաև համայնքային հանդիպումներ: Այնուհետև այցը շարունակել ենք Բոստոնում, որտեղ եղել է հանդիպում կրկին համայնքի հետ՝ Րաֆֆի և Նինա Ֆեսթենջյանների տանը. եղել է հանդիպում և երեկույթ՝ նվիրված «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղ ներկայացրել ենք մեր ծրագրերն ու գործունեության բնույթն առհասարակ»,- ԱՄՆ այցի արդյունքները ներկայացրեց Հովհաննես Ղազարյանը:

Նա տեղեկացրեց, որ Լոս Անջելեսում էլ տարբեր ձևաչափի հանդիպումներ են ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հիմնական հանդիպումը եղել է «Ալեքս» թատրոնում, շուրջ 1.500 հոգի է մասնակցել այդ հանդիպմանը: Մասնակցություն ենք ունեցել հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Տարբեր բնույթի, տարբեր բնագավառներ ներկայացնող մարդկանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկել ենք հնարավոր համագործակցության եզրերը: Նյու Յորքում հանդիպել ենք ՀԲԸՄ-ի ակտիվ կանանց հետ՝ շուրջ 30 հոգի, որտեղ նույնպես ներկայացրել ենք հիմնադրամը, մեր անելիքները: «Իմ քայլը» հիմնադրամի համար հավաքել ենք 1 մլն 60 հազար դոլար, որից 500 հազարը կստանանք այն պարագայում, երբ մեր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնենք 6 ամսվա ընթացքում: Այդ պայմանը դրվել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի կողմից»,- ասաց հիմնադրամի տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան