Խենթության և իրատեսության միջև մեծ բանավեճ կա Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է խենթության՝ բառիս լավ իմաստով, որը կարելի է անվանել ռոմանտիզմ, և իրատեսության միջև։ Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, որտեղ խենթ գաղափարները իրագործվում են, որտեղ մարդիկ հավատում են իրենց ուժերին, որ այդ գաղափարները կարելի է իրագործել ՀՀ-ում։ Սա ընդամենը հայտարարություն չէ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ Հայաստանում և այն, ինչ շարունակում է տեղի ունենալ, այս գաղափարի իրագործումն է»,- «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես-համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենված լինի անհատական ջանքի վրա։ Վարչապետը հիշատակեց «Տաթևեր» ճոպանուղին, որն իրագործել են մի խումբ մարդիկ, և դժվար է ասել՝ ի սկզբանե քանի մարդ էր հավատում այդ գաղափարին․ «Մեր մեծագույն խնդիրը Հայաստանում հնարավորինս մեծաթիվ մարդկանց մտածելու, երազելու և այդ երազանքը իրագործելու համարձակությամբ օժտելն է, և այս մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան