Գյումրիում կա 2871 ժամանակավոր կացարան․ Վերմիշյանը նշում է՝ խնդրի լուծումը մոտ է

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել  Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այն անցկացվել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ներկայացրել է ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները: Ըստ այդմ, հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկատվություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: Ժամանակավոր կացարանների թիվը մեծ է հատկապես քաղաքային բնակավայրերում,  կազմում է ընդհանուր թվի 68 տոկոսը։ Ամենաշատ ժամանակավոր կացարանները հաշվառվել  են Գյումրիում, դրանք 2871-ն են։

Լրագրողների հետ զրույցում էլ Վահագն Վերմիշյանը նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքում արդեն իսկ հնարավոր է ուրվագծել լուծման ուղիները, որն էլ կլինի հանգուցալուծումը։

«Վարչապետի հանձնարարությամբ կներկայացնենք ոչ միայն թվային տվյալները, այլ նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակները, մեզ համար կարևորը՝ գտնել ճանապարհ այսքան երկար ժամանակ չլուծվող խնդրի լուծման համար»,- ասել Է Վահագն Վերմիշյանը։

Խումբն իր աշխատանքները կավարտի հունիսի 30-ին, այդ ժամաակ էլ կամփոփվեն վերջնական տվյալները։

Էմմա  Չոբանյան