Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման և բրիտանական փորձի փոխանակման հնարավորությունները

Լուրեր

13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը մայիսի 24-ին ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին։

«Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացումներով և ցանկություն ունեն ընդլայնելու համագործակցության շրջանակները մի շարք ուղղություններով։

Բագրատ Բադալյանը Մարկ Փրիթչարդին է ներկայացրել ճանապարհաշինական և ենթակառուցվածքային ծրագրերը՝ դրանցում առանձնացնելով հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է ճանապարհի կառուցման տարածաշրջանային նշանակությունը, ներկայացրել շինարարության առանձնահատկությունների՝ ռելիեֆային բարդությունների, նախատեսվող թունելների և կամուրջների կառուցմանն  առնչվող մի շարք մանրամասներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանապարհաշինական մի շարք ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել բրիտանական կողմին՝ այս ոլորտում գործակցության վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար։

Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման և բրիտանական փորձի փոխանակման հնարավորությունները։

Մարկ Փրիթչարդին ներկայացվել են նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումները, այդ ուղղությամբ իրականացվող ՀՀ կառավարության քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։

Գեղամ Վարդանյանը տեղեկացրել է նաև նոր ձևավորվող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության ձևավորման մասին։ Նա նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ուղղվածությամբ կրթության բավական հաջող ծրագրեր են իրականացվում, ներկայացրել է «Թումո» կենտրոնի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, «Անել» լաբորատորիայի գործունեությունը։ Նա ընդգծել է, որ դրանք բավական հաջողված ծրագրեր են, որոնք կարող են համագործակցության արդյունքում կիրառել և՛ Միացյալ Թագավորությունում, և՛  այն երկրներում, որոնց իրենք աջակցում են։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև Միացյալ Թագավորության տեխնոլոգիական ոլորտի մեծ կազմակերպությունների կողմից Հայաստանում հետազոտական կենտրոններ ստեղծելու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև  հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019)։ Նախարարի տեղակալը ընդգծել է բրիտանական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը»,- ասված է հաղորդագրությունում: