«Պետք է ավարտել իշխանափոխությունը»․ ԱԺ-ում մանրամասնում են, թե ովքեր են անցումային արդարադատության թիրախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Դատական համակարգը պատուհաս է դարձել մեր գլխին»,- խորհրդարանում այսօր մեկնարկած անցումային արդարադատության թեմայով հանրային լսումների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը. «Ի վերջո, դատական համակարգը ներկայացնու՞մ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնու՞մ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա արագ կարելի է ձևավորել»։

Պարոն Միրզոյանը, այնուամենայնիվ, զգուշացնում է, որ անցումային արդարադատությունից պետք չէ սպասել առճակատում հասարակության և դատավորների միջև, իրենք գնալու են հանրային համերաշխության ճանապարհով։

«Անցումային արդարադատությունը, էսպես ասած, եռյակ՝ «տրոյկա» դատարանների ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռներ կայացնել, անցումային արդարադատությունը պետք է օրինական ճանապարհով աջակցի, զտի, մաքրի, կայացնի գործող դատական համակարգը»,- պարզաբանում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Զտել» բառը վերջին օրերին տարածվել է անգլերեն վեյթինգ բառի բառացի թարգմանության շնորհիվ։ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այդ բառի հետ կապված խնդիրներ է տեսնում։

«Ցավոք, իմ գործընկերներից շատերը վեթինգը թարգմանում են բառացի որպես զտում։ Էս առումով կարծում եմ տառացի մեկնաբանությունը  ավելորդ իմաստային շփոթ է առաջացնում։ Վեթինգը գնահատման գործընթաց է»,- մեկնաբանում է արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։

Մտահոգություններն անխուսափելի են՝ Հայաստանում դատավորների բազա կա՞, թե՝ ոչ։

«Վեթինգի արդյունքում պատկերացնենք, որ 60-70 տոկոս դատավորները չանցան և նրանց մերժեցինք, ունե՞նք արդյոք այն կադրային բազան, որոնք ազնիվ են անկաշառ են և որոնք կարող են գալ ու փոխարինել»,- հարցնում է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

«Իրավաբանների հայկական ասոցիացիայ» նախագահը մանրամասնում է, թե ում վրա պետք է տարածվի անցումային արդարադատությունը՝ կոռումպացվածների, հանրային գերակա շահի անվան տակ մարդկանց սեփականությունից զրկածների, ընտրակեղծարարների և կյանքի իրավունքի նկատմամբ ոտնձգություն կատարածների վրա։ Սակայն պարոն Զադոյանը չի առաջարկում բոլորին անխտիր պատժել։

«Պետք է պատժել ընդամենը մի քանի հոգու, իսկ մնացածը դրանք զոհեր են, և այդ զոհերին հնարավորություն պետք է տալ ամնիստիայի միջոցով, եթե նրանք կվերադարձնեն գողացած կապիտալը, նաև հնարավորություն տալ այդ մարդասիրական միջանցքով դուրս գալ»,- առաջարկում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը։

Իսկ ովքե՞ր են դատավորները։ Պարոն Զադոյանն առաջարկում է գտնել հետևյալ մարդկանց․ «Պետք է լինեն անխոցելի մարդիկ, կոմպետենտ, բարձր հաշվետվողականությամբ և թափանցիկությամբ, այդ թվում ֆինանսական, էթիկայի բարձր վարքագծով և հակակոռուպցիոն բարձր վարքագծով»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ նոր Հայաստանի խնդիրը միայն դատական համակարգի հետ չէ, Հայաստանի խնդիրը սկսվում է ավելի խորքից։

«Դուք մի մտածեք, թե պետությունը զավթել է միայն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ իրենց խմբի կողմից, և օրենքները լավն են եղել, ու իրանք թույլ չեն տվել, որ էդ օրենքներն աշխատեն։ Ձեզ վստահեցնում եմ, որ օրենսդրական ու սահմանադրական մակարդակով է պետությունը զավթված եղել»,- զգուշացնում է Վանաձորի Հելսինկյան կոմիտեի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Պարոն Սաքունցը նկատում է, որ պետք է կիրառվի իսկապես վստահություն առաջացնող արդարադատություն, սակայն դրա ճանապարհին արդեն մեկ խնդիր կա․ «Չի լինելու վստահություն, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռք բերված ռեսուրսները դեռևս գտնվում են մարդկանց ձեռքերին, որոնք կարող են ցանկացած ժամանակ որպես քաղաքական կապիտալ օգտագործել ընդդեմ ժողովրդավարական և իրավական պետության ձևավորման ճանապարհին»։

«Միայն առանց Լինչի դատաստանի»,- առաջարկում է ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Նրան այնքան էլ չի գոհացնում «անցումային արդարադատության» ինստիտուտի ներմուծումը:

«Մի՞թե բավարար չէ ՀՀ օրենսդրությունը, քաղաքական կամքն էլ կա հենց այսօր եղած օրենքներով գործողություններ իրականացնել, մենք չպետք է բերենք փողոցային մակարդակի կամ այնպիսի իրավիճակի կամ էնպիսի մի մթնոլորտի, որ ոչ մի օրենք չի գործում և սահմանադրական երաշխիքներ չկան և անմխիթար այնպիսի մի իրավիճակ է, որ այլ մոտեցում չկա, մենք պետք է այդ քաղաքական ինստիտուտներից բացառելով նոր միավոր ձևավորենք»,- բողոքում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է անցումային արդարադատության անցնելուց առաջ քաղաքական գնահատական տալ նախորդ իշխանությունների բոլոր հանցագործություններին, ինքն այսօր, օրինակ, որպես ամբաստանյալ է կանգնած խորհրդարանի ամբիոնի առաջ մեղադրվելով շինծու հանցագործության մեջ։

«Պետք է լինի քաղաքական գնահատական, որ երկրում եղել է ռեժիմ, և երկրի իրավապահ համակարգը շեղվել է օրինական ճանապարհից։ Մինչև էդ քաղաքական գնահատականը չլինի, դժվար է խոսել թե՛ վեյթինգի մասին, թե՛ լյուստրացիայի մասին»,- ասում է «Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը։

«Հայ Ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Արամ Մանուկյանը նկատում է, որ անցումային արդարադատությամբ պետք է ավարտել իշխանափոխությունը, հետևաբար այն քաղաքական հարց է լուծում, այսօր էլ նախկին իշխանությունը կա գործող իշխանության մեջ, որը զբաղված է սաբոտաժով:

«Քոչարյանի դատն ապացուցեց էս, որ էդ համակարգը սաբոտաժ է անում, և հիմա քաղաքական կամք կա, բայց էդ քաղաքական կամքը շատ քիչ է, որ էս պրոցեսը հասցվի ավարտին»,- զգուշացնում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա առաջարկում է հրատապ մաքրումներ իրականացնել Արդարադատության նախարարությունում, Դատախազությունում և Սահմանադրական դատարանում։ Ի դեպ, այսօր հրաժարական է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և նրա եղբայրը՝ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն Արցախում է, վերջերս նա պատասխանելով իր հրաժարականի հնարավորությանը, նկատել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ։

Մհեր Արշակյան