Դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության «copy paste»-ի օրակարգով ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«ԲՈԿ-ի ղեկավարը հաստատել է շրջանառվող տեղեկությունը, որ Ազարյանի ատենախոսության շուրջ 25 էջ ուղղակիորեն արտատպվել է: Մենք կցանկանայինք, որ պարոն Գոգյանը մեր հանձնաժողովին ներկայացներ մանրամասները»,- ասաց նա:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ տեղեկություններ կան, որ դատավոր Ազարյանի գիտական աշխատանքից մեկ այլ դատավոր է օգտվել՝ իր ատենախոսությունը գրելիս. «Սա պետք է լինի մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Քաղաքակիրթ հասարակությունում պաշտոնյաները և դատավորները, երբ նման սկանդալի կենտրոնում են հայտնվում, պարզապես պաշտոնաթող են լինում: Կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է գնա այդ ճանապարհով»:

Մխիթար Հայրապետյանը մեկ այլ կարևոր հարց է բարձրաձայնում. մշտական հանձնաժողովի նախագահը նշում է՝ չի պատկերացնում, թե գրագողություն կատարած դատավորն ի՞նչ վիճռ է կայացնելու, եթե նման գործ քննելիս լինի:

«Հանձնաժողովի նիստում քննարկվելու է, թե ինչ օրենդրական նախաձեռնություններ են պետք, որոնք կբացառեն գրագողությունը»,- ասաց Հայրապետյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս դատավորը մի քանի օր առաջ հետաքրքիր գրառում էր կատարել: Իր երազն էր պատմել. «Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»:

Նարեկ Կիրակոսյան