Ինչո՞ւ Հրայր Թովմասյանի՝ Արցախ մեկնելու մասին լուրը ՍԴ կայքում չկա

Լուրեր

18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» մյուս մրցակիցները արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 09:52
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
18.09.2026 | 09:50
Սուրեն Պապիկյանը Պեկինում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.09.2026 | 09:32
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը քննարկել են համատեղ զորավարժությունների և ռազմական կրթության զարգացումը
Բոլորը

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կմիանա ԲԴԽ Գագիկ Հարությունյանին և կներկայացնի հրաժարականի դիմում, թե՝ ոչ։

Ուշագրավ է, որ երբ ՀՀ-ում դատական համակարգի ճակատագիրն է քննարկվում, ՀՀ ՍԴ նախագահը մեկնել է Արցախ։ Ի դեպ, այցի մասին ՍԴ պաշտոնական կայքէջում որևէ տեղեկություն, այս պահի դրությամբ, չկա։ Միայն ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն է Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել հետևյալ գրառումը․ «ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ»։

Կից լուսանկարի հղմամբ էլ տեղադրել է Արցախի նախագահականի տարածած հաղորդագրությունը։

Փորձեցինք կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ՝ պարզելու համար, թե որոնք են Արցախ մեկնելու պատճառները, արդյոք այնտեղ կուլիսային քննարկումնե՞ր են ընթանում, թե՝ ոչ և ինչ դիրքորոշում ունի նա իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ։ Թովմասյանի հետ, սակայն, կապ հաստատելու մեր փորձերն ապարդյուն անցան։