Եթե վեթինգի արդյունքում մերժվի դատավորների 60-70 տոկոսը, կա՞ արդյոք նրանց փոխարինող կադրային բազա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ Իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանից հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվել են այն հետևանքները, որ եթե վեթինգի արդյունքում մերժվի դատավորների 60-70 տոկոսը, կա՞ արդյոք այն կադրային բազան, որը պետք է գա և փոխարինի նրանց։

Ի պատասխան Զադոյանը նշեց, որ եթե վեթինգն իրականացվի բարեխղճորեն և ճիշտ, ապա ռիսկերը կլինեն մինիմալ։

«Այսօր բացառիկ պատուհան է ստեղծվում ոչ բարեխիղճ դատավորների համար իրենց կամքով հեռանալ դատական համակարգից, հուսով եմ, որ շատ դատավորներ իրենց կամքով  կհեռանան այդ համակարգից, իսկ վեթինգով անցած դատավորներն ավելի  են ուժեղանալու։ Եթե այս ամենն իրականացնենք ճիշտ և բարեխղճորեն, ապա ռիսկերը կլինեն մինիմալ, իսկ եթե ոչ՝ հնարավոր է ռիսկեր առաջանան հետևանքների առումով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։