Դանիել Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյանը՝ իր և քրեական հեղինակությունների կապի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել Հայաստանի սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարոն Իոաննիսյանի հայտարարությունը պարզապես ծիծաղ է առաջացնում: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությանը, որ Արթուր Վանեցյանն անմիջական կապեր ունի քրեական հեղինակությունների հետ:

Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանն ասել էր. «Վստրեչի Ապեր, Վովայի Արշակ, Թոխմախի Բաբո. այդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում։ Այդ մարդիկ Երևանի Էրեբունի վարչական շրջանից են: Ուզում եմ հիշեցնել, որ Արթուր Վանեցյանն էլ նախկինում ԱԱԾ Էրեբունու բաժնում է աշխատել և դեռ այն ժամանակներից, ըստ շրջանառվող լուրերի, բավականին մտերիմ հարաբերություններ ունի նրանց հետ։ Կրկնում եմ՝ երբեք ինձ մոտ չի եղել այնպիսի տպավորություն, որ ԱԱԾ տնօրենը համագործակցի քրեական հեղինակությունների հետ»:

«Ես աշխատել եմ ոչ միայն Էրեբունիում, այլև Արարատի մարզում: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ամբողջ երկրում եղել են, կան հանցավոր հեղինակություններ, մարդիկ, տարբեր մականունավորներ: Եթե շարժվենք նրա տրամաբանությամբ, ապա որտեղ աշխատել եմ, ուրեմն բոլորի հետ շփվել եմ: Ես չեմ ուզում գնահատական տալ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, կասեմ՝ ամոթ է: Ամոթ է, որ փորձ է արվում խարխլել ԱԱԾ տնօրենի այն հեղինակությունը, որը ձևավորվել է այս մեկ տարվա ընթացքում: Դանիել Իոաննիսյանը և քաղհասարակության ներկայացուցիչները, երբ նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, ինձ հետ ակտիվ շփվում էին, զանգահարում էին: Ասում էին, որ վերջապես փոխվեց ԱԱԾ-ն: Այնուհետ, ինչ-ինչ պատճառներով, պարոն Իոաննիսյանն ինչ-որ տեղից պատվեր ստանալուց հետո սկսեց սուտ լուրեր տարածել, որի տակ հիմքեր չկան»,- նշեց նա:

Իոաննիսյանի նշած անուններին էլ անդրադառնալով՝ Վանեցյանը մանրամասնեց. «Հանկարծ մեկը չմտածի, որ ես ճանաչում եմ այն անձանց, ում անունը տվել է պարոն Իոաննիսյանը: Այդ անձանցից ես ճանաչում եմ Բաբկեն Ղազարյանին, որին նա անվանել է Թոխմախի Բաբո: Բաբկեն Ղազարյանը գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ և ի պաշտոնե ես շփվել եմ: Ինչ վերաբերվում է Արշակ Հակոբյանին, որը եղել է նախկին ոստիկանապետի թիկնազորի ղեկավարը, մենք աշխատել ենք ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, որովհետև ինքը եղել է սպա, ես՝ զինվոր: Երրորդ անձը Վստրեչի Ապերն է՝ Արամ Վարդանյանը: Ես իր հետ շփվել եմ գործնական, նա կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել: Այլ շփումներ չունեմ: Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը»:

Արթուր Վանեցյանը, սակայն, չմանրամասնեց, թե ովքեր են իր նշած` Դանիել Իոաննիսյանի պատվիրատուները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան