Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր ժամը 14-58-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ Հ. Լ.-ին պատկանող «Lexus 470» մակնիշի ավտոմեքենան կորցնելով ղեկի կառավարումը, վրաերթի է ենթարկել քաղաքացի Գ. Ս.-ին (ծնվ. 1990թ.) և մի քանի անգամ կողաշրջվելով` հայտնվել ճանապարհամերձ գոտում:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող վարորդը և 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածներից մեկը՝ Է. Ա.-ն (ծնվ. 1990թ.) մահացել է:

Ըստ բժիշկների` տուժածներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր: