ՀՅԴ-ն հանրահավաքում անակնկալներ չի խոստանում. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որևէ անակնկալ չենք խոստանում, ո՛չ առաջին նախագահին ենք հրավիրել, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ: Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հանրահավաքի ընթացքում Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցության մասին հարցին ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանը նշեց. «Չգիտեմ՝ ով է դա շրջանառել, բայց նման բան չկա, հեքիաթներ են»:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ ՀՅԴ-ն այս հանրահավաքով արդեն ընտրությունների է նախապատրաստվում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ այսօրվա հանրահավաքը ՀՅԴ-ի՝ ընդդիմադիր լինելու նախաձեռնության դրսևորումներից է:

«Կարծում եմ՝ ընտրություններին դեռ շուտ է պատրաստվել, բայց մենք հավատում ենք մասնակցային ժողովրդավարությանը և ընտրությունների միջոցով ժողովրդավարական իշխանությունների ձևավորությանը»,- հավելեց նա:

Արթուր Խաչատրյանը, միաժամանակ, բացառեց առաջիկայում փողոցային պայքարի դուրս գալը. «Փողոց չենք փակի։ Դատարանների դռները ևս չենք փակի, որ դատավորներին չթողնենք  չորս ժամ աշխատանքի գնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: