Իմ գործն ուղարկվել է դատարան, ես երկրից չեմ կարողանում դուրս գալ. Դոն Պիպո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երեք անձի առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվող Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Ասատրյանը:

Նա նաև նշեց, որ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո չի դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից բացակայելու խնդրանքով։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է զբաղվում արտերկրում ունեցած բիզնեսի գործերով, Ասատրյանը պատասխանեց. «Ես թիմ ունեմ, որն առանց ինձ իր գործն անում է: Կարևորը, որ դու կարողանաս ճիշտ թիմ կազմակերպել, որ քեզ չդավաճանեն, ինչը, կարծում եմ, իմ մոտ ստացվում է»:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») հատկանիշներով: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Նշենք, որ Ասատրյանն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: