Եթե ցույց կտաք մեկ պաստառ, որ ես հակապուտինյան ակցիա եմ արել, կխոսենք. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուսաստանի հետ ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, որևէ խնդիր չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանում իրեն համարում են արևմտամետ գործիչ և չեն ընդունում, քանի որ տարիներ առաջ մասնակցել է հակառուսական ակցիաների։

«Այդ հարցը, կարծում եմ, մոտ մեկ տարվա հնության հարց է, հայ-ռուսական հարաբերություններում ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն 3 հանդիպում, շուտով՝ հունիսի 18-ին, կհանդիպենք Ռուսաստանում, նաև, երևի, Պատրուշևի այց կլինի Հայաստան: Այդ հարցը բանակցությունների մեջ է, հետագայում կհստակեցնենք»,- նշեց նա։

Լրագրողի հարցին՝ նախկինում խնդիր եղե՞լ է Ռուսաստանի հետ, քանի որ ինքը հակապուտինյան ակցիաներ է արել, պաստառներ է պահել, ԱԽ քարտուղարը հակադարձեց. «Դուք սուտ եք ասում։ Սա շահարկվում է, բազմիցս սրան հստակ պատասխան տրվել է։ Եթե կբերեք և ցույց կտաք, որ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, կշարունակենք խոսակցությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան