11,5 մլն դրամ՝ Կառավարական տուն 1 շենքի՝ քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Կառավարությունը  պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 11,5 մլն դրամ հատկացրեց Կառավարական տուն 1 շենքի՝  քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար:

Ըստ նախագծի հիմնավորման՝ քաղաքացիների ընդունելությունների տարածքը համարելով Կառավարության հետ շփման առաջին կարևոր կետ՝ ՄԱԶԾ «Կատալիտիկ բաց կառավարման գործընկերություն» ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ համատեղ նախաձեռնել է ՀՀ Կառավարության առաջին մասնաշենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի  բարելավման և կահավորման նախագիծը՝ ստեղծելով հարմար միջավայր Կառավարություն-քաղաքացի փոխգործակցությունն ապահովելու համար։

Ծրագրի նպատակն է խթանել կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ձևավորմանը և զարգացմանը: ՄԱԶԾ կողմից ծրագրի իրականացմանը ցուցաբերվելու է ֆինանսական մասնակցություն 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Վարչապետի աշխատակազի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» միջոցառման իրականացումը հետաձգվում է մեկ տարով և  ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 11,5 մլն դրամն ուղղվում է «Կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ապահովմանն ուղղված ծրագիր» միջոցառման իրականացմանը։