5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մինչև 50 աշխատատեղ՝ Լոռու մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց ջրի արտադրությամբ զբաղվող «Նյու Իդա» ընկերության ներդրումային ծրագրին՝ ընկերությանը  Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով 1761,408 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող երկու հողամաս տրամադրելով։

«Նյու Իդա» ընկերության ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը կազմում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 18 ամսվա ընթացքում։

Նշենք, որ«Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն նախատեսում է 20-50 նոր աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում:

Ըստ Կառավարության՝ որոշման նախագծի ընդունումը կնպաստի «Նյու Իդա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագրի իրականացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու Ստեփանավան համայնքի տարածաշրջանային զարգացմանը:

Նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։